Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և անցնում է պայքարի այլ մեթոդների

Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և անցնում է պայքարի այլ մեթոդների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն տասներորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է Արցախի լրիվ շրջափակումը՝ իր բազմաթիվ ու վտանգավոր հետևանքներով: Իսկ ութերորդ օրն է, որ մենք նստացույց ենք իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:

Կուզեի մի քանի հարցի անդրադառնալ, մասնավորապես՝ 

1. Ի՞նչ ենք կատարել այս ընթացքում և ինչ արդյունքներ ունենք.
2. Ինչպե՞ս կպատասխանեմ քննադատություններին և հիմնական հարցերին.
3. Ի՞նչ իրավիճակ է այժմ.
4. Որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ինչպե՞ս ենք շարունակելու պայքարը»: