Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը Բայդենին կոչ է արել դադարեցնել ֆինանսական օգնությունը Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը Բայդենին կոչ է արել դադարեցնել ֆինանսական օգնությունը Ադրբեջանին
Քաղաքականություն / Աշխարհ
12:04, 01 февраль 2023
ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ: 

Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դահլիճում ունեցած ելույթի ժամանակ։

Փորթերը նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական օգնություններն Ադրբեջանին՝ Արցախի նկատմամբ նախագահ Իլհամ Ալիևի շարունակական գործողությունների լույսի ներքո, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):