Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկվել միջազգային գործընկերներին, եղել են արձագանքներ

Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում:

Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները եւ կառույցների ներկայացուցիչները: