Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեներալ-գնդապետ Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար․ ՌԴ ՊՆ

Գեներալ-գնդապետ Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար․ ՌԴ ՊՆ
Քաղաքականություն
21:13, 26 апрель 2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2023 թվականի ապրիլի 25-ին ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Լենցով Ա.Ի.-ն նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։