Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ». ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին

«Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ». ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին
Քաղաքականություն
15:18, 27 апрель 2023
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ․ օրը կհայտարարվի ավելի ուշ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանելով Civic.am-ի հարցին՝ արդյոք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ առաջիկայում սպասվո՞ւմ է եռակողմ հանդիպում, ասաց. «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև պայմանավորվածություններ: Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ»: