Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳ նախարարը բրազիլական ԶԼՄ-ների լրագրողներին է ներկայացրել արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Արցախի ԱԳ նախարարը բրազիլական ԶԼՄ-ների լրագրողներին է ներկայացրել արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
Քաղաքականություն
19:38, 28 апрель 2023
 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին  Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար, ընդգծել, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն շրջափակված Արցախի մասին աշխարհին իրազեկելու գործում։