Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Крым наш. Վանեցյանը Սոլովյովի հետ հարցազրույցի ժամանակ շփոթվեց․ Տեսանյութ

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան:

Վանեցյանն այցի շրջանակներում հարցազրույց է տվել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին:

Բազում հարցերի հետ մեկտեղ Սոլովյովը Վանեցյանից հետաքրքրվում է՝ «Чей, Крым», ինչին ի պատասխան՝ Վանեցյանն ասում է՝ «Крым наш»:

Հաղորդավարի ճշտող հարցին՝ «Армянский или русский», Վանեցյանն արձագանքում է՝ «Вернее Ваш»: