Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման ընթացքում․ ԱԳՆ-ն մանրամասներ է հաղորդում․ լուսանկարներ

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: