Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձևավորվել է էլիտար մի շրջանակ, կրթությունն իրենց երեխաներն են ստացել, բիզնեսն իրենց երեխաներն են ստացել, ՀՀ քաղաքացուն սարքել էին հպատակ. Փաշինյան․ Տեսանյութ

Ձևավորվել է էլիտար մի շրջանակ, կրթությունն իրենց երեխաներն են ստացել, բիզնեսն իրենց երեխաներն են ստացել, ՀՀ քաղաքացուն սարքել էին հպատակ. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:54, 12 июнь 2021
«Ծովագյուղ համայնքի հետ կապված ես շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ձկնորսության համակարգ ստեղծել, լիճը ձերն է, ջուրը ձերն է, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ձկնապաշարները վերարտադրվեն»,- այսօր Ծովագյուղցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նա խոսքն ուղղելով բոլորին` ասաց, որ պետք է հաճույքով վճարել հարկերն ու տուրքերը, որովհետև այդ հարկերն ու տուրքերը դառնում են ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, Սևանի ձկնապաշարների վերականգնում, Սևանի մաքրման աշխատանքներ և այլն: 

«Մենք անասնաբուծության ոլորտում ենք էական փոփոխություններ անում նաև, մինչև հիմա Հայաստանում զրո տոկոսով վարկ գոյություն չի ունեցել, այսօր մենք գյուղացիների համար ապահովում ենք զրո տոկոսով վարկ: Գյուղացիներին կոչ ենք անում գալ դասընթացների մասնակցել, սերտիֆիկատ ստանալ, հետո 15 միլիոն դրամ վարկ ստանալ ու կառուցել խելացի անասնագոմ: Այդ անասնագոմը կառուցելուց հետո մենք գումարի երեսուն տոկոսը վերադարձնում ենք գյուղացիներին: Այն համայնքներում, որտեղ ունեն սահմանամերձի կարգավիճակ վերադարձնում ենք հիսունից-յոթանասուն տոկոսը գումարի»,- նշեց Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով այս փոփոխությունները միտված են մարդկանց համար բարեկեցություն ստեղծելուն, որպեսզի պետության բարեկեցությունը ստեղծվի. «Մենք ուզում ենք ՀՀ քաղաքացին ոչ թե հպատակ դառնա, այլ քաղաքացի, մինչև հիմա ամեն ինչ արվել է մարդկանց հպատակ դարձնելու համար, որ որևէ նշաձողից բարձր չլինեն: Ձևավորվել է էլիտար մի շրջանակ, կրթությունն իրենք ու իրենց երեխաներն են ստացել, բիզնեսն իրենք ու իրենց երեխաներն են ստացել: Հայաստանում տասը տարեկան երեխաների երեսուն տոկոսն անգարգետ է, իսկ դա պատահական չի, անգրագիտության միջոցով նրանք ոչ թե քաղաքացի են պատրաստել, այլ հպատակ են պատրաստել»: 

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը ` Փաշինյանը նշեց, որ, ասում են` ինչու են այդքան հներ մնացել, ինչու նորերն այդքան պրոֆեսիոնալ չեն. «Որովհետև դա շատ երկար տարիների քաղաքականության արդյունք է»: