Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ժեխերին պետք է իրենց իրական տեղը ցույց տալ. Հունիսի 20-ին ցույց տվեք, թե ով է ժեխը. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Այդ ժեխերին պետք է իրենց իրական տեղը ցույց տալ. Հունիսի 20-ին ցույց տվեք, թե ով է ժեխը. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
14:52, 12 июнь 2021
«Շնորհակալ եմ, որ Վարդենիսն իր վճռականությունն ու տրամադրությունը չի գցել, չի փոխել: Քանի դեռ հնարավոր է Սոթք-Խոզնավար խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, մինչև վերջին վայրկյանը ամեն ինչ անելու ենք, որ այդ խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծվի: Եվ սրա համար կան շատ լուրջ նախադրյալներ. մեր բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են այն դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Ես առաջարկել եմ, որ զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն սահմանից: Մենք հասել ենք նրան, որ իրավիճակը շարունակաբար չի լարվում»,- Վարդենիսում այսօր՝ հունիսի 12-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ մոլորված հայ զինվորին վերադարձնելը շատ գնահատելի և նշանային քայլ է. «Մենք պետք է կարողանանք Հայաստանի համար բացել խաղաղ զարգացման դարաշրջան, և Հայաստանի շուրջ պետք է ստեղծենք բարենպաստ միջավայր»:

Ինչպես ընդգծեց վարչապետի պաշտոնակատար, պետք է պայմանագրայինից անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. «Բայց դրա համար պետք է էականորեն բարձրացնել պայմանագրայինների աշխատավարձը, որպեսզի մարդն ուրիշ բանով զբաղվելու կարիք չունենա»:

«Ես հպարտ եմ, որ այդ չարքաշ մարդիկ «ոչ» են ասում ընտրակաշառք տվողներին, իրենց երկար տարիներ կեղեքածներին և իրենց ժեխ անվանողներին: Հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամաս և ցույց տվեք, թե ով է ժեխը. այդ ժեխերին պետք է իրենց իրական տեղը ցույց տալ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: