Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:35, 06 июль 2023
Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որն արտահայտում է իր հասցեական գնահատականները ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ. այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի  Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակային կերպով բարձրաձայնում է իր հասցեական գնահատականները և մտահոգությունները՝ Լեռնային Ղարաբաղի  հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,- գրել է վարչապետը։