Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը Թուրքիային զգուշացրել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է բերել բացասական հետևանքներ

Լավրովը Թուրքիային զգուշացրել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է բերել բացասական հետևանքներ
Քաղաքականություն
13:00, 10 июль 2023
Հուլիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
 
Զրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, Սիրիային ուղղված ՄԱԿ-ի աջակցության մեխանիզմի ժամկետի երկարաձգումը և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ 
 
Մեկ օր անց՝ հուլիսի 9-ին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
 
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի և Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի շրջանակի վերջին զարգացումները։ 
 
Ռուսական կողմի հայտարարության համաձայն քննարկվել է նաև  «Ազով» գումարտակի հրամանատարների վերադարձը Ուկրաինա։ 
 
«Կողմերը մտքեր էին փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա, այդ թվում՝ «Ազովի» առաջնորդների՝ Ստամբուլից Կիև վերադարձի հետ կապված իրավիճակի», - ասված է եղել ռուսական կողմի  հաղորդագրության մեջ։
 
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարարները վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «հարաբերությունների վստահության բնույթը պահպանելու և ամրապնդելու» անհրաժեշտությունը՝ երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։ Նաև նշվում է, որ Լավրովն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման վրա, ընգծելով, որ նման քայլերը կարող են հանգեցնել «միայն բացասական հետևանքների»։
 
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա են վերադարձել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։ Մարիուպոլի «Ազովստալ»  գործարանի պաշտպանները անցյալ տարի հանձնվել էին, իսկ հրամանատարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։

Աղբյուր`ermenihaber.am