Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաջիևն անամոթ ստեր է տարածում. երեխաների մահվան անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է. Էդմոն Մարուքյան

Հաջիևն անամոթ ստեր է տարածում. երեխաների մահվան անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
12:45, 14 июль 2023
Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում։ Թվիթերյան իր էջում այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Արցախում շրջափակման հետևանքով մահացած երկու երեխաների մահված դեպքով Ադրբեջանի նախագահի օգնականի ստահոդ հրապարակմանը։

Ավելի վաղ Հաջիևը թվիթերյան իր միկրոբլոգում հին տեսանյութ էր տեղադրել ու դրա հիմքով հայտարարել, թե հայկական կողմը սուտ տեղեկություններ է տարածում մարդասիրական ճգնաժամի ու երեխաների մահված իրական պատճառի մասին։

«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում ՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ և փորձելով լուսաբանել իր պետության և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը»,- գրել է Մարուքյանը։Նա հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել 120,000 էթնիկ հայերի, այդ թվում՝ 30,000 երեխայի, կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով այդ մարդկանց։

«Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարության հետևում։ ԼՂ բնակիչ երեխաներ՝ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով. այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է»,- հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։