Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է չորս կուսակցություն

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է չորս կուսակցություն
Քաղաքականություն / Հայաստան
19:40, 11 август 2023
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման համար օգոստոսի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:

«Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը և «ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։