Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Ավինյանը մինչև սեպտեմբերի 15-ը՝ երկուշաբթի օրերին վարելու է քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը, իսկ մնացած օրերին լինելու է արձակուրդի մեջ․ Հայկ Կոստանյան

Տիգրան Ավինյանը մինչև սեպտեմբերի 15-ը՝ երկուշաբթի օրերին վարելու է քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը, իսկ մնացած օրերին լինելու է արձակուրդի մեջ․ Հայկ Կոստանյան
Քաղաքականություն
12:20, 28 август 2023
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը վարում է Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։  Ընդդիմադիր լրատվամիջոցներից մի քանիսը գործակարգավարական նիստը վերնագրել են հետևյալ կերպ․ «Արձակուրդում գտնվող Ավինյանը գործակարգավարական նիստ է վարում»։

Civic.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ պարզելու արդյոք օրենքի կարգավորումն այնպիսին է, որ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստեր չի կարող վարել։ 

«Օրենքի կարգավորմամբ՝ մինչև սեպտեմբերի 15-ը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի բոլոր օրերին, Տիգրան Ավինյանը լինելու է արձակուրդում։ Այսինքն, միայն երկուշաբթի օրերին, երբ լինի գործակարգավարական նիստ՝ աշխատանքի է լինելու, իսկ մնացած օրերին՝ քարոզարշավի օրերին, արձակուրդի մեջ է լինելու»,- պատասխանեց Հայկ Կոստանյանը։