Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի հարցով միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական նախաձեռնություն կցուցաբերենք․ Էմանուել Մակրոն

Լաչինի միջանցքի հարցով միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական նախաձեռնություն կցուցաբերենք․ Էմանուել Մակրոն
Քաղաքականություն / Աշխարհ
19:30, 28 август 2023
Ոչինչ չի կարող արդարացնել այն հումանիտար իրավիճակը, որն այսօր ապրում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. դեսպանների համաժողովումելույթ ունենալսի ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ նշելով, որ այս շաբաթ հնարավորություն կունենա խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական նախաձեռնություն կցուցաբերենք՝ այդ ուղղությամբ ճնշումը մեծացնելու համար։ Փարիզը շարունակելու է ներգրավվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի քննարկումներում և հստակեցնելու ինչպես տարածքային, այնպես էլ տարանցիկ հարցերը, սակայն շատ կարճաժամկետ հեռանկարում հումանիտար իրավիճակը մնում է բացարձակապես կրիտիկական»,- մասնավորապես ասել է Ֆրանսիայի նախագահը։