Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանի հրաժարականի որոշմանը ճկելու քաղաքական ուժերի վարքականոնում պետական դավաճանությանը նմանվող հանցակազմ կարող է լինել․ Գուրգեն Սիմոնյան

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին ասաց, որ չնայած Հարությունյանի անարդյունավետ գործունեությանը, պետք է քննարկման առարկա չդառնա նրա գործունեության անարդյունավետությանը, այլ պետք է քննարկել նրա սիմվոլը։ «Ադրբեջանը չի ճանաչում ԼՂ պետական համակարգը, սահմանադրությունը, քաղգործիչներին․․․ նրա համար այնտեղի քաղգործիչները համարվում են քրեօրեն հետապնդելի անհատներ։ Եթե օգտվում ենք միջազգային ասպարեզում դիվանագիտական հովանոցից և գիտենք, որ ԱՄՆ-ի կողմից է Ադրբեջանին պարտադրվում ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ղարաբաղի հետ, ապա Ադրբեջանը մի օրինաչափ հարց կարող է բարձրացնել՝ հակառակ կողմը, որ պետք է գա բանակցելու՝ ո՞վ է»։

Ըստ Սիմոնյանի, Ադրբեջանն ասելու է, որ չի ճանաչում Արցախի Սահմանադրությունը, և իր տարածքում գործում է իր Սահմանադրությունը, և ԱՄՆ-ի միակ հակափաստարկը լինելու էր այն, որ Արայիկ հարությունյանը այդ տարածքում ապրող հանրույթի ուղիղ քվեն ստացած անձ է։ Հարությունյանի հրաժարականով, ըստ քաղաքագետի, հայկական կողմը այսպիսով, տապալում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության հարցը։ «Արցախի հարց սեպարատ գոյություն չունի։ Սա միևնույն անվտանգային համակարգի տիրույթ է։ Ես խորապես համոզված եմ, որ շատ շուտով քրեաիրավական վարույթներ կհարուցվեն։ Շատ խիստ կասկածում եմ, որ Արայիկ Հարությունյանի որոշման և Հարությունյանին այդ որոշմանը ճկելու՝ քաղաքական ուժերի վարքականոնում պետական դավաճանությանը նմանվող հանցակազմ կարող է լինել», - ասաց Գուրգեն Սիմոնյանը։ 

ՌԴ-ն՝ Ադրբեջանի հետ զուգորդված, Արցախի հարցը վաղուց փակել է։ «Ես համոզված եմ, որ այնտեղ գեներալ-գուբեռնատորի հարց էլ չեն լուծում։ Նրանք ուզում են փոխել իրենց լոքեյշնը։ Դիսլոքացիան փոխում են դեպի Սյունիք։ Նրանք փորձում են Արցախի հայաթափմամբ, ասինքն՝ մեծ հումանիտար հոսք ապահովել ՀՀ, որը ի սկզբանե արդեն դժգոհ ու քաղաքականապես մարգինալ կարգավիճակում է լինելու։  Կորցնենք Արցախը, կորցնելու ենք Սյունիքը և կորցնելու ենք վերահսկելիությունը ներքաղաքական իրողություններում՝ Երևանում։ Համոազված եմ, որ մեր իշխանությունները բացթողում ունեն այս համատեքստում։ Պետք չէ ժողովրդավարություն խաղալ պատերազմի ժամանակ։ Պետք է պարտադրողական լծակներ կիրառվեին այնտեղ՝ Արցախում գործող դերակատարների հանդեպ։ Պատերազմ է ընթանում ՀՀ-ի նկատմամբ։ Ընդ որում՝ ռուսական պատերազմ», - ասաց Գուգեն Սիմոնյանը։

Ըստ քաղաքագետի, Արցախի նախագահին հրաժարական պարտադրած անձինք և ուժերը Արցախում որոշում կայացնելով մեծ անվտանգային հարված հասցրեցին Հայաստանի անվտանգային համակարգին։

Սիմոնյանի կարծիքով պետք է կասեցնել Արայիկ հարությունյանի հրաժարականի գործընթացը։ Իսկ հրաժարական պարտադրողների նպատակը հետևյալն է․ «որպեսզի կարողանան Արցախը լիակատար հայաթափելով հանդերձ Երևանում ստեղծեն ճգնաժամային ներքաղաքային իրողություն, պայթեցնեն Սյունիքի անվտանգային համակարգը, դուրս գան մինչև Սևանի հարավային ափեզր, կտրեն Սյունիքը, տեղակայեն այնտեղ ռուս խաղաղապահներ, որպեսզի իբր թե կանխեն  ադրբեջանական ինտերվենցիան, կզրկեն ՀՀ-ին ռազմավարական տեսնակյունից հետաքրքրիր լինելու հանգամանքից աշխարհի համար, և ՀՀ-ն կդառնա անդամալույծ պետություն՝ խամաճիկային կարգավիճակով և այդ գեներալ-գուբերնատորին կնշանակեն Երևանում», - ասաց Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում