Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի գլխավոր դատախազին առաջարկել են Պետնախարարի պաշտոնը, իսկ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա. Տիգրան Պետրոսյան

Արցախի գլխավոր դատախազին առաջարկել են Պետնախարարի պաշտոնը, իսկ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա. Տիգրան Պետրոսյան
Քաղաքականություն
16:06, 18 февраль 2023
Արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանն այսօր իր հերթական ուղիղ եթերում նշել է, որ հանդիպումներ են կայացել Արցախի պաշտոնյանների հետ` ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, Սամվել Բաբայանի, Պետքարտուղար Ռուբեն  Վարդանյանի:

«Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ որոշումը կայացված է և Ռուբեն Վարդանյանը պետք է գնա: Թե ինչ մեթոդով և կարգով կգնա՝ նրան հայտնի չէ, բայց ասել են, որ գնում է, և Արայիկ Հարությունյանը նրան առաջարկել է Պետնախարարի պաշտոն»,- ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքով, Վարդանյանին դրսից ասել են, որ պետք է հեռանա պաշտոնից, իսկ Արայաիկ Հարությունյանին ընդհակառակը՝ պետք է շարունակի պաշտոնավարել։

Պետրոսյանը նշում է, որ Վարդանյանը իր հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել ևիր հեռացումից հետ էլ կշարունակի մնալ Արցախում և պայքարել։