Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ ընդունում՝ 50 լիտր բենզին ծախելու համար մարդու անունն եք նշում ու ամոթանք տալիս, իսկ հանգստանալու գնացած ունևորի անունը չեք նշում. այս Ղարաբաղն է, զգույշ մի քիչ. Պետրոսյանը՝ Վարդանյանին

Չեմ ընդունում՝ 50 լիտր բենզին ծախելու համար մարդու անունն եք նշում ու ամոթանք տալիս, իսկ հանգստանալու գնացած ունևորի անունը չեք նշում. այս Ղարաբաղն է, զգույշ մի քիչ. Պետրոսյանը՝ Վարդանյանին
Տարածաշրջան
13:46, 08 январь 2023
Արցախի «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.    

«Պարոն Ռուբեն Վարդանյան

Ես չեմ ընդունում, որ 50 լիտր բենզին ծախելու համար մարդու անունն եք նշում ու ամոթանք տալիս, իսկ այսօրվա ուղիղ եթերում հանգստանալու գնացած ունևորի անունը չեք նշում…չեմ ընդունում…

Ես չեմ ընդունում, երբ քաջ գիտակցելով իրականությունը, փորձում եք «մաքրել» Ձեր ընկերներին…չեմ ընդունում…

Պարոն Վարդանյան, այս Ղարաբաղն է, և զգույշ մի քիչ»։


Հիշեցնենք, որ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է մի շարք խնդիրների մասին:

Նա նախ հայտնել է, որ Արցախի օպերատիվ շտաբի անդամները և պատգամավորները պարբերաբար այցելում են շրջաններ, մարդկանց կարիքների գնահատում անում, արձանագրում խնդիրները:

Վարդանյանը նշել է, որ կան անթույլատրելի բաներ, որոնց մասին կխոսի առանց անունների: 

Օրինակ՝ արցախցի մի հայտնի ընտանիք կարողացել է մեկնել հանգստի՝ օգտագործելով ինչ-որ կապեր, ինչը շատ մեծ արձագանք է ստացել, կամ՝ անհատներից մեկը կարողացել է 2 տոննա բենզինի փոխանակում իրականացնել որոշակի ապրանքների հետ, որով լուծել է իր ընտանիքի կարիքները: Ըստ պետնախարարի՝ ավելի լավ ու ճիշտ կլիներ այդ 2 տոննա բենզինը փոխանցել շտաբին ու փորձել օգնել ավելի շատ մարդկանց: