Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ․ Ռուբեն Վարդանյան

Տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ․ Ռուբեն Վարդանյան
Հայաստան
10:54, 20 декабрь 2022
Արցախի ճանապարհը դեռ փակ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ, որովհետև ճանապարհի կողքերին մնացել են միջանցքները և իրենք կարող են կանգնացնել կամ չկանգնացնել մեքենաները, դրա համար մենք դա անընդունելի ենք համարում։ Իրենք պետք է լրիվ դուրս գան ու չխանգարեն մեքենաների հանգիստ շարժմանը։

Մեր կողմից դա միակ որոշումն է, որովհետև, եթե մենք ընդունում ենք, որ իրենք կարող են իրենք այնտեղ կանգնած լինել ու նայել, թե ինչ մեքենա են թողնում անցնի, ինչ մեքենա՝ չեն թողնում, իրենց մոտ հնարավարություն է դառնում այնտեղ անցակետ ստեղծելու։ Դրա համար իրենք նման հայտարարություններ են տալիս ու սկսել են շատ տարբեր այլ ինֆորմացիաներ տարածել։ Դուք պետք է հանգիստ լինեք»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։