Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ

«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ
Հասարակություն
16:00, 28 апрель 2024
Այսօր՝ ապրիլի 28-ին կայացավ արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ 

«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող  մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Միջոցառմանը մասնակցել  է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մասնակիցները արժանացել են մեդալների: