Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետը մասնակցել է «Ընթերցանության մարաթոն-2022»-ին

Երևանի քաղաքապետը մասնակցել է «Ընթերցանության մարաթոն-2022»-ին
Հասարակություն
16:57, 08 апрель 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մասնակցել է «Ընթերցանության մարաթոն-2022»-ին:

ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ իրականացվող ամենամյա այս ծրագիրը ընթերցանության խրախուսմանն ու տարածմանն ուղղված հաջողված նախագծերից է:

Քաղաքապետն ու դեսպանը հատվածներ են ընթերցել հայազգի մեծանուն գրող Փիթեր Բալաքյանի՝ Հայոց Մեծ եղեռնին նվիրված «Ճակատագրի սև շունը» վեպից: Մարաթոնի ողջ ընթացքն առցանց հեռարձակվել է ՀՀ մարզային, քաղաքային գրադարաններում և դպրոցներում:

Հրաչյա Սարգսյանն ու Լին Թրեյսին ունկնդրել են նաև կազմակերպված համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետարանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաները: