Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն ակնկալում է դրական արդյունքներ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումից

Էրդողանն ակնկալում է դրական արդյունքներ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումից
Միջազգային
21:38, 08 май 2024
Անկարայում Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում «ձեռք բերված առաջընթացի մասին»։ Նա նշել է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ, և տարածաշրջանը պետք է կայունության հասնի»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը, միաժամանակ, խոստացել է շարունակել աջակցել Ադրբեջանին՝ բոլոր ոլորտներում։