Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հրվ. Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը. Զախարովա

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հրվ. Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը. Զախարովա
Քաղաքականություն
14:51, 08 май 2024
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Զախարովան։ 

Նա հիշեցրել է, որ այսօր կայանալու է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Բանակցությունների օրակարգում են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը, հավելել է Զախարովան։