Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու ԵՄ ջանքերը. Զախարովա

Մոսկվան տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու ԵՄ ջանքերը. Զախարովա
Քաղաքականություն
18:28, 11 октябрь 2022
Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունը դեռևս պաշտոնապես որոշում չի կայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հումանիտար առաքելություն տեղակայելու վերաբերյալ:

«Բաքվի ու Երևանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվան պարբերական շփումներ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ:

Դիվանագետի խոսքով՝ այդ առումով կօգտագործվի նաև Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների առաջիկա նիստի հնարավորությունը: