Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է
Հայաստան
22:07, 08 май 2024
2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի ապրիլ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայսաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաք երկիրը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Copernicus-ի Կլիմայի փոփոխության ծառայության տվյալների, վերջին 7 ամիսների ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի ապրիլ աշխարհում ջերմաստիճանի շեղումը նորմայից ամենացածրը եղել է Ֆինլանդիայում։

Բացի Ֆինլանդիայից, կլիման միջինից ավելի ցուրտ է եղել միայն չորս երկրներում՝ Շվեդիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում և Ուրուգվայում:
Աշխարհում ջերմաստիճանի շեղումը նորմայից ամենաբարձրը եղել է Բոսնիա Հերցեգովինայում, Հայաստանում, Մոլդովայում, Սերբիայում և այլն: