Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանը Կիևում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու և նրա տիկնոջ հետ

Աննա Հակոբյանը Կիևում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու և նրա տիկնոջ հետ
Քաղաքականություն
11:06, 07 сентябрь 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը՝ Օլենա Զելենսկային։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարից։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է  Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ 

Ելույթ ունենալիս Աննա Հակոբյանը բարձրացրել է Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը։