Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Հայաստան
16:22, 14 сентябрь 2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: