Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին

Արմեն Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին
Պաշտոնական
13:52, 14 апрель 2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացված սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լուիս Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար: 

ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները: