Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է ՀՀ-ում և տարածաշրջանում անվտանգային հարցերը

Փոխվարչապետը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է ՀՀ-ում և տարածաշրջանում անվտանգային հարցերը
Հայաստան
10:06, 12 апрель 2023
Ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լուիս Բոնոյի հետ։ Տեղեկությունը հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։ 

Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։ 

Հիշեցնենք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է ԱՄՆ ապրիլի 7-15-ը՝ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու համար: