Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիլիթ Մակունցը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Լաչինի միջանցքում առկա իրադրությունը

Լիլիթ Մակունցը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Լաչինի միջանցքում առկա իրադրությունը
Քաղաքականություն
11:19, 07 февраль 2023
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: