Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը
Պաշտոնական
12:33, 31 январь 2023
Հունվարի 30-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։