Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ում միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը

ԱԽ քարտուղարը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ում միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը
Պաշտոնական
17:01, 07 март 2023
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը: