Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խիստ անհրաժեշտություն է միջազգային մարդասիրական անարգել մուտքը ԼՂ․ Մեր մտքերը Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած գազի ողբերգական պայթյունից տուժածների և նրանց մտերիմների հետ են. Բորել

Խիստ անհրաժեշտություն է միջազգային մարդասիրական անարգել մուտքը ԼՂ․ Մեր մտքերը Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած գազի ողբերգական պայթյունից տուժածների և նրանց մտերիմների հետ են. Բորել
Հայաստան
18:10, 26 сентябрь 2023
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ առանց խոչընդոտի միջազգային հումանիտար հասանելիության ապահովման խիստ անհրաժեշտության մասին:

«Մեր մտքերը Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած գազի ողբերգական պայթյունից տուժածների և նրանց մտերիմների հետ են: ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է անել ավելին», - նշել է Բորելը X սոցիալական ցանցում: