Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ՄԻԵԴ է դիմել 250 հայ գերիների փաստով, որոնցից մինչ այժմ վերադարձվել են 104-ը, ևս 2-ը՝ սպանված

Հայաստանը ՄԻԵԴ է դիմել 250 հայ գերիների փաստով, որոնցից մինչ այժմ վերադարձվել են 104-ը, ևս 2-ը՝ սպանված
Հայաստան
17:49, 21 июль 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին կառավարության նիստում հայտարարել է, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել 104 գերիներ։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության խոսնակ Հասմիկ Սամվելյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ-ից այս պահին նոր տվյալներ չկան, որովհետև Ադրբեջանը գերիների նոր հաստատում չունի։ 

«250 հոգու համար ներկայացվել է միջանկյալ միջոց, Ադրբեջանը հաստատել է 45 հոգու գերի լինելու փաստը, որոնցից 38-ը Խծաբերդի տղաներն են։ Այսինքն՝ 250 հոգու համար մենք ներկայացրել ենք միջանկյալ միջոց, բայց նրանցից հետ եկածներ կան արդեն, որոնց թիվը կազմում է 98, և 6 գերիներ էլ պատերազմից առաջ են եղել. այդ թվի մեջ մտնում են նաև անհետ կորած և մահացած անձինք»,- ասաց Սամվելյանը։ 

Իսկ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՄԻԵԴ դիմել են ավելի քան 120 անձանց մասով, և այս պահին դրանք ընթացքի մեջ են, բայց այլ ինֆորմացիա կամ փոփոխություն չկա, և նրանցից ոչ բոլորի մասով է ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառել։

Հարցին՝ 120 գերիներից քանիսն են վերադարձվել, Զեյնալյանը պատասխանեց, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ, և տվյալները կթարմացվեն։

Հավելենք, որ Ադրբեջանը հունիսի 1-ին հրապարակել էր 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց մեղադրանք են առաջադրել՝ ներկայացնելով որպես դիվերսանտ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 15 հայ ռազմագերիների վերադարձրել է հուլիսի 3-ին՝ Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի դիմաց: