Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը հայտնել է՝ կուսակցության առաջիկա համագումարում ֆունդամենտալ նշանակություն ունեցող փաստաթղթեր պետք է ընդունեն. ինչի վերաբերյալ են լինելու փաստաթղթերը

Փաշինյանը հայտնել է՝ կուսակցության առաջիկա համագումարում ֆունդամենտալ նշանակություն ունեցող փաստաթղթեր պետք է ընդունեն. ինչի վերաբերյալ են լինելու փաստաթղթերը
Հայաստան
12:18, 14 январь 2024
Հունվարի 13-ին Գավառում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ելույթում ասել է.

«Մենք պետք է խիստ լինենք առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ, որովհետև կուսակցությունը առանց գաղափարական պատրաստվածության չի կարող առաջնորդել երկիրը: Մենք պետք է առաջնորդենք երկիրը և պետք է իմանալ՝ ինչպես է պետք առաջնորդել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ապագան կառուցելու համար մենք պետք է հասկանանք՝ մեզ հետ ինչ է տեղի ունեցել և այսօր ինչ է տեղի ունենում:

«Մեր կուսակցության առաջիկա համագումարում, որը դեռ չգիտենք՝ երբ պետք է տեղի ունենա, կարծում եմ՝ ֆունդամենտալ նշանակություն ունեցող փաստաթղթեր պետք է ընդունենք, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության ապագայի մասին մեր պատկերացումներին»,- տեղեկացրել է վարչապետը: