Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հայաստան
23:03, 16 январь 2024
Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ 
Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած  Երևան, Վարդենիս, Աշտարակ,  և Մասիս համայնքներում բնակվող քաղաքացիների դիմումները։ 

Մտքեր են փոխանակվել Կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկին և Զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի շուրջ։