Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ, որ միջպետական հարաբերություններն է՛լ ավելի կամրանան. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Վստահ եմ, որ միջպետական հարաբերություններն է՛լ ավելի կամրանան. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին
Հայաստան
13:15, 09 февраль 2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: 
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
 
Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական հարաբերություններն էլ ավելի կամրանան և զարգացում կապրեն իր պաշտոնավարման ընթացքում»,- ասված է գրառման մեջ:
 
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին վստահության քվե է տվել նոր կառավարությանը՝ նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։