Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը

Այսօր տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը
Հայաստան
12:10, 13 февраль 2024
Եվրոխորհուրդը հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստն ու կլոր սեղան–քննարկումը։ Ըստ Եվրոխորհրդի հայտարարության՝ կլոր սեղան–քննարկումը տեղի կունենա Երևանի ժամանակով 15։30-ին։

Նիստից հետո նախատեսվում է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսը։