Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան
13:04, 13 февраль 2024
Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ փետրվարի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին:

Բրիտանացի խորհրդարանականները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: