Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան

Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել  Հայաստան
Հայաստան
15:01, 22 февраль 2024
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։
Այս մասին այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ ԱԳՆ-ին»,- նշել է դեսպանը:
ԵՄ դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես՝ անվտանգության ուղղությամբ համագործակցության մասով»,-ասել է դեսպանը: