Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի դեսպանը այլեւս տեղ չունի այդ պաշտոնում․ Եվրախորհրդարանի ենթահանձնաժողովի նախագահ

Ադրբեջանի դեսպանը այլեւս տեղ չունի այդ պաշտոնում․ Եվրախորհրդարանի ենթահանձնաժողովի նախագահ
Հայաստան
15:48, 27 февраль 2024
ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնում է Հայաստանին այնպես, ինչպես Ռուսաստանը սպառնում է Ուկրաինային. Այս մասին X-ում հայտարարել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն։

«Չբավարարվելով եվրոպացի պատգամավորներին սպառնալով, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի իշխանության դեմ օգտագործում է նույն հռետորաբանությունը, ինչ Կրեմլն՝ Ուկրաինայի դեմ, և նույն սպառնալիքներն է օգտագործում։ Նա այլեւս տեղ չունի դեսպանի պաշտոնում», - գրել է Լոիզոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սադիկովը սկանդալի մեջ էր մտել՝ սպառնալով Հայաստանում եվրոպացի դիտորդներին «դիպուկահար հրացանով», ինչի համար արժանացել էր ԵՄ-ի կոշտ քննադատությանը։