Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության կամքն է՝ շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ․ Փաշինյան

Կառավարության կամքն է՝ շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ․ Փաշինյան
Հայաստան
11:27, 14 март 2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում անդրադարձավ Եվրախորհրդարանում նախօրեին ընդունված բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։

«Ողջունելով Եվրոպական Խորհրդարանի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա, սա եւս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ՝ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական Խորհրդարանի հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձները ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան Կառավարությունը կամ Խորհրդարանական մեծամասնությունը», - ասաց վարչապետը։

Նա հավելեց՝ ՀՀ Կառավարության կամքն է՝ շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղությամբ։