Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա. փոխվարչապետի գրասենյակ

Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա. փոխվարչապետի գրասենյակ
Հայաստան
17:53, 03 апрель 2024
Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

«Ազատությունը» փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ արդյոք սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները մտնում են գործնական փուլ, Հայաստանի սահմանազատման հանձնաժողովը համաձայնե՞լ է սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, կա՞ հստակ ժամկետ, թե երբ պետք է Ադրբեջանին վերադարձվեն պահանջված 4 գյուղերը, Բաքուն կո՞ղմ է որպես ահմանազատման հիմք ընդունել Ալմա-Աթիի հռչակագիրը:

Այս բոլոր հարցերի վերաբերյալ, պարզվում է, դեռ որոշում և համաձայնություն չկա. ինչպես փոխվարչապետի գրասենյակն է փոխանցում՝ քննարկումներ են ընթանում: