Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Հայաստան
15:31, 10 май 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային հարաբերությունների ամրապնդմանը, այլև ոգևորում է Հայրենիքից հեռու ապրող հայերին՝ իրենց գործունեության հետագա խթանման գործում:

Արքեպիսկոպոս Տերտերյանն իր խոսքում նշել է. «Այստեղ Ձեր այցը համարեք նաև այց Ձեր տուն: Այս աղոթքի տունը հավասար չափով նաև Ձեր տունն է: Ձեր այցելությամբ Դուք ներկայացնում եք Մայր հայրենիքը և վստահ եմ, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հանդիպում, որտեղ նաև առիթ ու պատիվ եք ունենում ողջունելու մեր ժողովրդի զավակներին, կլցնեք նաև բոլորի հոգիները և էությունը հայրենասիրությամբ և կնորոգեք նաև իրենց ուխտը Հայրենիքի հավատարմության նկատմամբ: