Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետի կողմից հատկացվող աջակցության մեջ արտառոց բան չկա․ այն հատկացվել է նույն ժամանակահատվածում, ինչ անցած տարիներին

Շիրակի մարզպետի կողմից հատկացվող աջակցության մեջ արտառոց բան չկա․ այն հատկացվել է նույն ժամանակահատվածում, ինչ անցած տարիներին
Հայաստան
15:25, 17 октябрь 2021
Այսօր Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ կապված մամուլը ողողվեց լուրերով, թե իբր ընտրություններից 15-20 օր առաջ մարզպետի կողմից հատկացված սոցիալական աջակցությունը անբնական է և կապված է ՏԻՄ ընտրությունների հետ։ 
Այնինչ, ընդամենը մարզպետարանի կայքն ուսումնասիրելով, կարելի է հասկանալ, որ սոցիալական աջակցությունը եռամսյակային է և տրամադրվում է սեպտեմբեր ամսվա վերջին կամ հոկտեմբեր ամսվա առաջին օրերին։ 

Այսպիսով 2020 թ․-ին աջակցությունը տրամադրվել է հոկտեմբերի 1-ին
2019թ․-ին՝ սեպտեմբերի 30-ին 
2018թ․-ին՝ սեպտեմբերի 28-ին։ 

Այսինքն ակնհայտ է, որ ՏԻՄ ընտրությունների հետ կապված սահմանված ժամկետները չեն փոխվել և ընդդիմադիր մամուլի կողմից այս շահարկումը կոնկրետ քաղաքական նպատակ է հետապնդում։