Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Հայաստան
19:23, 17 октябрь 2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: