Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր երեկոյան ու առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, անձրև ու մառախուղ

Այսօր երեկոյան ու առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, անձրև ու մառախուղ
Հայաստան
14:29, 24 ноябрь 2021

ՀՀ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր ուշ երեկոյան, նոյեմբերի 25-ին և 26-ին սպասվում է անձրև:


Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 25-ին և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Քամին՝ արևելյան 2-5մ/վ, այսօր ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` անձրև: