Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ

Անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ
Հայաստան
21:40, 01 февраль 2022
Հունվարի 31-ից փետրվարի 1-ը N զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ։

Հավաքների շրջանակում կազմակերպվել են մարտավարական-մասնագիտական պատրաստության սեմինար-պարապմունքներ, դասախոսություններ, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել սպաների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստության մակարդակը։