Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցկացվել են հրետանավորների պարապմունքներ

Անցկացվել են հրետանավորների պարապմունքներ
Հայաստան
23:00, 28 февраль 2022
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով փետրվարի 28-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։

Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել և մարտական վիճակի բերել հրետանային միջոցները։

Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։